Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հինգ տարի է՝ սահմանագոտու անվտանգության պատը նորոգում-նորոգում, այդպես էլ չեն նորոգում

Հինգ տարի է՝ սահմանագոտու անվտանգության պատը նորոգում-նորոգում, այդպես էլ չեն նորոգում
23.05.2025 | 14:20

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ ավելի քան 5 տարի է, ինչ Իջևան -Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհին կառուցված, դիմացի բարձունքներում տեղակայված ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից պաշտպանող պատի մի մասը քանդված է, պատի քանդված մասը ե՞րբ է նորոգվելու։

Մարզպետարանից պատասխանել են․ «Իջևան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի պաշտպանող քանդված մասը կնորոգվի առաջիկայում՝ ընթացիկ նորոգման աշխատանքների շրջանակում»։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ